▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սիրում եմ իմ ընկերուհուն և երջանիկ եմ. հայտնի մոդելը խոստովանել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին

Ներկայումս ամենապահանված մոդելներից մեկը՝ 22-ամյա Կարա Դելեևինը, ով վերջին շրջանում կասկածվում էր ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի հետ սիրավեպ սկսելու մեջ, հաստատել է այն տեղեկությունները, որոնք վերաբերում են իր և 32-ամյա երգչուհի Էննի Էրինի սիրավեպին:

Օրերս Դելեևինը Vogue ամսագրին խոստովանել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին:

«Վերջին շրջանում ես ինձ շատ երջանիկ եմ զգում այն բանից, որ սիրում եմ իմ ընկերուհուն: Այն խոսքերը, որոնք ես ասում եմ, այն քայլերը, որոնք ես անում եմ, այդ սիրո դրսևորումն է: Ինքս էլ զարմանում եմ, թե ինչպես եմ այս ամենի մասին բացահայտ խոստովանում, բայց ամեն ինչ հենց այդպես է»,- պատմել է մոդելը:

Նշենք, որ Կարա Դելեևինը խոսել է նաև տղամարդկանց հանդեպ իր զգացմունքների մասին.

«Շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի ինքս հասականամ, թե իրականում ինչ եմ ես ուզում: Բայց երբ 20 տարեկանում ես սիրահարվեցի աղջկա, ապա հասկացա և գիտակցեցի այն միտքը, որը որ ինձ տանջում էր: Բայց նաև պետք փաստեմ, որ էրոտիկ տեսարաններում ինձ մոտ միայն տղամարդիկ են»,- պարզաբանել է 22-ամյա մոդելը:

Кара Делевинь с возлюбленной - Энни Эрин Кларк

Кара Делевинь с актрисой Мишель Родригез
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին