▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարողանում դռներ ծեծել և խնդրել, որ իմ տեսահոլովակը պտտվի. Անահիտ Շահբազյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Հայաստանի ձայնը 2» մրցույթի մասնակից Անահիտ Շահբազյանը: Երգչուհին նկատել է, որ չնայած այն հանգամանքին, որ հեռուստատեսությամբ հաճախ չի երևում, միևնույն  է, շարունակում է աշխատել իր բնականոն հունով.

«Ինչպես միշտ աշխատում եմ ակումբում և ռեստորանում, նոր երգեր եմ ձայնագրվում, այս պահին էլ զբաղված եմ մի կարևոր աշխատանքով. Արսեն Գրիգորյանն ինձ համար նոր, շատ գեղեցիկ, մեղեդային երգ է գրել, որը կոչվում է «Արև», արդեն ամեն բան պատրաստ է, մնում է միայն, որ ես ձայնագրվեմ»,- նշել է երգչուհին:

Անահիտը նոր երգի հետ կապված հավելել է.

«Կախված այս երգի արձագանքներից, կմտածեմ նաև նոր տեսահոլովակի մասին»:

Հարցին, թե ինչու «Հայաստանի ձայնը 2» մրցույթից հետո երգչուհին ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկնում, Անահիտը պատասխանել է.

«Դա միայն պայմանավորված է պրոդյուսերի բացակայությամբ և  այն փաստից, որ ես էլ իմ տեսակով այնպիսին չեմ, որ կարողանամ ինքս զբաղվեմ պրոդյուսերի գործունեությամբ, ես ոչ թե ծուլանում եմ, այլ պարզապես ինձ մոտ պրոդյուսերական ջիղը բացակայում է»:

Հարցին, թե ինչու երգչուհին չի դիմում պրոդյուսերի օգնությանը, Անահիտ Շահբազյանը նկատել է.

«Բացի այն, որ լավ պրոդյուսեր ունենալը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, նաև պրոդյուսերը պետք է լինի այնքան վստահելի մեկը, որ  ամբողջովին կնվիրվի ինձ, սրտացավորեն և մեծ նվիրումով կզբաղվի իմ գործունեությամբ: Ես շատ երջանիկ կլինեմ, որ մեր երկրում պրոդյուսերական դպրոցներ բացվեն, մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել այդ գործով, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերեն, հասկանան այդ գործին նվիրումի կարևորությունը: Պրոդյուսերը իմ կարծիքով անշահախնդիր պետք է իր գործն անի, պետք է առաջինը չմտածի գումարի մասին, այլ մտածի այդ երգչի ապագա արդյունքի մասին, որից այսպես, թե այնպես իրեն էլ մեծ գումարներ կգան: Օրինակ, այսօր, երբ ես երգում եմ, դա անում եմ զուտ հոգուս բավարարվածություն հաղորդելու համար, այսինքն՝ ես չեմ մտածում գումարի մասին, նույն «Արև» երգն էլ, որ Արսենն է գրել ինձ համար, այնպիսի երգ չէ, որով ես գումարներ կվաստակեմ, այն ինձ համար պարզապես գեղեցիկ ստեղծագործություն է, որը ես կերգեմ իմ հոգին ավելի գեղեցկացնելու համար»:

Երգչուհու կարծիքով այսօր միայն թեթև երգերով է հնարավոր գումար վաստակել.

«Եթե շատերը կարծում են, թե միայն 6/8 չափի երաժշտություն հնչեցնելով կարող են գումար աշխատել, ապա ես կհակադարձեմ ու կասեմ, որ աշխատելով ակումբում և ռեստորանում ես հասկացել եմ, որ գումար վաստակում են ամեն տեսակ երաժշտաոճերի թեթև երգերով, այն երգերով, որոնք հեշտ լսելի են, ես էլ նույն իմ աշխատավայրում հնչեցնում եմ գործընկերնեիս թեթև երգերը, քանի որ առանց դրանց ուղղակի հնարավոր չէ գումար աշխատել, բացի այդ էլ, յուրաքանչյուր խնջույքի ժամանակ հենց նման երգերն են պետք, որպեսզի ավելի ուրախ անցկացնենք»,- նշել է Անահիտը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին