▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես աշխատում եմ միջին աշխատավարձով. Անաիս Սարդարյան

BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Անաիս Սարդարյանը հանրությանը հայտնի է որպես թիթիզ աղջիկ. այդպիսին են կերպարները, որոնցով նա ներկայանում է էկրաններին։ Իրական կյանքում Անաիսն այդքան թիթիզ չէ, սակայն միշտ ոճային է։ BlogNews.am-ի Նորաձևության բաժնում այս անգամ հյուրընկալել ենք Անաիսին։

-Անաիս, միշտ աչքի եք ընկնում հետաքրքիր ոճով։ Համագործակցո՞ւմ եք ոճաբանների հետ, թե՞ ինքնուրույն եք որոշում՝ ինչ հագնել։

-Նույնիսկ շատ փոքր տարիքում ինքս եմ որոշել՝ ինչ հագնել, թեև նկարներս նայելիս հասկանում եմ, որ փոքր տարիքում այդքան էլ ճաշակով չեմ եղել, նայում եմ ու ինքս ինձ ամոթանք տալիս։)

«Քաղաքում» սերիալում ինքս էի որոշում ինչ հագնել։ «Խոպանի տեսությունում» ունենք ոճաբան, ով շատ լավ ճաշակ ունի, ու այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի եղել։ Եթերից աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին կցանկանայի տեսնել մյուսին։ Օրինակ՝ սերիալը դիտում են 13-14 տարեկան երեխաներ, և  չպետք է ցույց տալ փնթի հագուկապ։

Կարծում եմ՝ հանրային մարդը տանից դուրս գալուց պետք է միշտ հիշի, որ իրեն կարող են ճանաչել, մոտենալ, նկարվելու ցանկություն հայտնել։ Ես էլ կուզեի ամեն օր սպորտային կոշիկներվ լինել, սակայն դա անհնար է դառնում, քանի որ օրվա ընթացքում ունենում եմ գործնական հանդիպումներ։

-«Fashion» նորություններին հետևո՞ւմ եք։

-Այո, բայց ինձ համար ես եմ որոշում՝ ինչն է առավել թրենդային։ Ես ամեն տարի թարմացնում եմ զգեստապահարանս։

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք։

-Այո, բրենդներին ուշադրություն դարձնում եմ, քանի որ հաճախ համոզվում եմ, որ երբ զգեստս գեղեցիկ է ու համապատասխանում է ինձ, ես շատ ավելի ինքնավստահ եմ, ինչը շատ կարևոր է կնոջ համար։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ շատ դժվար է յուրահատուկ հագուստ ընտրել տարբեր խանութներից։ Բոլոր այն զգեստներս, որոնցով միջոցառում եմ վարում, բրենդային են։ Ընկերներս ինձ հետ շատ են վիճում՝ ասելով, որ շատ գումար եմ ծախսում հագուստի, կոշիկի վրա, սակայն ես միշտ ասում եմ, որ ինձ ավելի լավ եմ զգում, երբ ներկայանում եմ այդ զգեստներով։

-Առօրյայում է՞լ եք բրենդային հագուստներ հագնում։

-Չէ։ Գնումներ եմ անում այն բրենդներից, որոնք այսօր Հայաստանում շատ հասանելի են։ Ինձ համար առաջնայինն այն է, որ հագուստը լինի ճաշակով։ Եթե մարդը չունենա ճաշակ և ունենա գումար, կարող է ամենալավ բրենդներից ընտրել ամենավատ տարբերակը։ Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություններս թույլ տային ստանալ այնքան աշխատավարձ, որ կարողանայի հագնել այն, ինչ ես եմ ցանկանում։ Ես աշխատում եմ միջին աշխատավարձով, աստղաբաշխական հոնորարներ չեմ ստանում, սակայն կարողանում եմ հագնվել այնպես, որ ամոթով չմնամ։

Մեզ մոտ մի քիչ ավելի դժվար է՝ հաշվի առնելով մարդկանց նյութական վիճակը։ Հայերը շատ ճաշակով են, մեր ազգային տարազը շատ եմ սիրում ու հպարտությամբ հագնում եմ։ Կարծում եմ՝ հայ աղջիկներն ունեն պոտենցիալ՝ ճաշակով հագնվելու, ուղղակի չունեն հնարավորություն։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին