▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակում ո՞վ կլինի Ժառանգության փոխարեն

Երբ Դաշնակցությունը դուրս եկավ քառյակից, Տեր-Պետրոսյանը հանրահավաքին հայտարարեց, որ միևնույն է, Քառյակը մնում է Քառյակ, բայց ՀՅԴ-ի փոխարեն նշեց ՀԱԿ անդամ ՀԺԿ-ի անունը։ Ենթադրենք հավատցինք ու ենթադրենք գնահատեցինք ռևերանսը՝ Ստեփան Դեմիրճյանի ուղղությամ, բայց հիմա եթե պարզվի, որ Ժառանգությունն էլ է դուրս գալու, Ժառանգության տեղն ում անունն են տալու՞։

Կարո՞ղ է էդ պատրվակով ՀԱԿ-ում հիշեն, որ Կոնգրեսում դեռ մի վագոն այլ կուսկացություններ էլ կան, որոնք կարող է 1-2 հոգուց բաղկացած լինեն։ Կամ էլ ինչո՞ւ ՀԱԿ-ը։ ԲՀԿ-ում էլ կան քվազի կուսակցություններ ուկուսակցապետեր։ Օրինակ Գուրգեն Արսենյանը, կամ էլ Ուրիխանյանը...

Ամեն դեպքում, ԲՀԿ-ում ու ՀԱԿ-ում լավ կանեն հիմիկվանից մտաոգվեն այդ թեմայով, որովհետև գնալով ակնհայտ է դառնում, որ առանց այն էլ փոփոխականությամբ աչքի ընկնող Րաֆֆին էլ չի կարողանում զուտ իր հեղինակության հաշտվի Եռյակում պահպանել իր կուսակցությունը ու եթե այսպես շարունակվի, նա դիլեմայի առջև է հայտնվելու. կամ Եռյակն է տրոհվելու հերթական անգամ, կամ էլ Ժառանգությունն է տրոֆվելու՝ առաջին անգամ։ Բարիկադների մի կողմում կլինեն Արմեն Մարտիրոսյանի ու Ռուբեն Հակոբյանի կողմնակիցները, մյուս թևում ավելի ընդգծված արևմտամետներ Րաֆֆին, Փոստանջյանը, խուրշուդյանն ու Սաֆարյանը։

Ամեն դեպքում, հակասական զգացմունքներ ես ունենում՝ տեսնելով, թե ինչպիսի արագությամբ է փուլ գալիս հերթական ընդդիմադիր դաշինքը՝ չհասնելով ոչ մի շոշափելի արդյունքի, բայց ժողովրդական հիասթափությունն ու անտարբերությունը բազմապատկելուց։

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին