▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հետախուզո՞ւմ է հայտարարվել. «Հրապարակ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ օրերս սպանված՝ քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած նախնական եւ չճշտված տեղեկություններով՝ օրերս Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն էր ներկայացվել այս գործով մեկ կամ մի քանի անձանց մեղադրանք առաջադրելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու, ինչպես նաեւ հետախուզում հայտարարելու մասին:

Այս տեղեկությունը, սակայն, հնարավոր չեղավ ճշտել ոչ դատարանից, ոչ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ԱԱԾ-ից: Առաջինի դեպքում խնդրեցին դիմել վարույթն իրականացնող մարմնին, իսկ երկրորդ դեպքում իմաստ էլ չկա դիմել, կլսենք ստանդարտ պատասխան՝ «նախաքննական գաղտնիք է»:

Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, բացի նախնական հայտնաբերված մեծաքանակ զենքից, օրերս դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, իրավապահները հայտնաբերել են զենք եւ հեռախոս»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին