Մարիամ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ խոսեցի Իսրայելում բնակվող հարազատներիս հետ: Ժողովուրդ, մեր ազգը դատապարտված է կտտանքների, իր ողջ պատմության ընթացքում նաև հիմա: Երուսաղեմում ապրող պաղեստինցիները ակտիվացել են և հարձակվում են հայ ընտանիքների վրա: Նրանք թալանում են տները և կտտանքների ենթարկում: Հարազատներիցս մեկին անգամ ծեծել էին և ոտքը կոտրել:
Ասում էր, որ հայերի հանդեպ ուրիշ ձև են տրամադրված և կարծես շարժումը ուղղված է տարածքը հայաթափելու համար:Իսրայելում շատ հայեր են ապրում և խնդրում եմ բոլորիդ անուշադրության չմատնել:
Ժողովուրդ, հիշում եք Քեսսաբի ժամանակ ինչպես բոլորս համախմբվեցինք:
Խնդրում եմ հիմա էլ եկեք նրանց չմոռանանք: Իշխանությունները թող հետևողական լինեն այս գործին: