▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունիում «լավ տղերքի» շրջանում բունտ է հասունանում Թոխմախի Մհերի դեմ. «Հրապարակ»

«Էրեբունիում «լավ տղերքի» շրջանում բունտ է հասունանում տարածքի «նայողներից» Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ: Անցած ամիս այստեղ մեծ «ռազբորկա» եղավ քրեական աշխարհում հայտնի երրորդմասցի Լյովիկի հետ: «Հակամարտող» կողմերից մեկն էլ էրեբունու բնակիչ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանն է՝ Թոխմախի Մհերի փեսան ու տրանսպորտի և կապի նախկին նախարար էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ էդոյի որդին: 


Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը երկու կողմերի միջև վերածվել էր ծեծկռտուքի: Ապա մի կերպ հարթվել՝ մեր տեղեկություններով, նաև Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ: Բայց թշնամությունը մնացել է, և Լյովիկին հարող ու Մհերին դեմ շրջանակները պլան են մշակում նրան «գծերից քցելու» համար: Ասում են՝ ոչ մի արդյունք չեն տալիս նաև Մադաթյանի խաղաղություն հաստատելու ջանքերը»,–գրում է թերթը։

 

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին