Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։
Այս պահին քաղաքացիները երթով շարժվում են Հյուսիսային պողոտայով՝ կոչ անելով բնակիչներին միանալ իրենց․ «Արցախը հանձնողը Սյունիքն ու Երևանն էլ է հանձնելու։ Չպետք է սա թույլ տանք։ Միացեք մեր պայքարին»,- ասում են նրանք՝ վանկարկելով՝ «Նիկոլ, թշնամի»։ Թարմացված․Բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին Բաղրամյան 26 հասցեում են՝ նախագահական նստավայրի մոտ։ Նրանք իրազեկման ակցիա են իրականացնում Երևանում՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։ |
Թարմացված․ Ինչպես հայտնել էինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները շարունակում են հացադուլը։ Նա նշել է, որ այս երեք օրերի ընթացքում տարբեր գործիչներ են մոտեցել իրենց․ «Անդունդի եզրին ենք գտնվում, բեկումնային փուլում․ յուրաքանչյուրը պետք է կարողանա իր մասնակցությունն ունենալ ընդվմանն ու փոփոխություններին։ Սրա շուրջ կա համատարած փոխհամաձայնություն։ Քննարկումներն ավելի շատ գործիքակազմի մեջ են»,- ասել է նա։ Պետրոսյանի խոսքով՝ վերջին քայլերն են մնացել՝ փոփոխության հասնելու համար․ «Իշխանությունը, որպես այդպիսին, այլևս իրականում չկա»,- ասել է նա։ |