▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ որ ես Ծառուկյանի բերանից նման խոսքեր կլսեմ, ես դրա պատասխանը կտամ...«Հրապարակ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը մեր թղթակցի հետ զրույցում որոշ ԲՀԿ-ականների «իշխանության գնացքը գնացել է» արձանագրմանն այսպես է անդրադարձել. «Երբ որ ես Ծառուկյանի բերանից նման խոսքեր կլսեմ, ես դրա պատասխանը կտամ։ Ես չեմ լսել դեռ էդպիսի արտահայտություն։ Այսպիսի արտահայտություններ անողները, հանրություն տեսնելով, ոգեւորության ազդեցության տակ են ասում։ Ես դա որպես քաղաքական հայտարարություն չեմ ընդունում»։

ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էլ, անդրադառնալով հանրահավաքների, հացադուլների, ակցիաների միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծառուկյանական տեսությանը, ասել է. «Ծառուկյանը նստացույցի չի գնա։ Ծառուկյանը կսպասի ընտրություններին, թեկնածությունը կդնի, եթե ձեն կտան, թող ընտրվի»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին