▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ե՞րբ Ձեզ կտեսնենք ժպիտը դեմքին». հարց՝ Ալեքսանդր Պետրակովին

Վաղը հունիսի 19-ին «Եվրո 2024»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն:

Հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

Ի թիվս այլնի, ուկրաինացի մարզչին հայ լրագրողը հարց է տվել՝ կտեսնենք ժպիտը դեմքին։

Պետրակովը պատասխանել է հակիրճ․ «Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը»։

Խոսելով ազգային թիմի տրամադրվածության մասին՝ Պետրակովն ասաց․ «Կարծում եմ՝ կարողացել եմ տրամադրել տղաներին։ Տղաներն ինձ ուշադիր լսում են, ընկալում են ասածներս:

...Լատվիան կազմակերպված, ամուր թիմ է։ Շատ բարդ հանդիպում է լինելու։ Կարևոր է, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի։ Վերջում կասեք, թե կարողացանք արդարացնել սպասելիքները, թե ոչ»:

Հավելենք, որ Պետրակովը 2023 թվականի հունվարի 14-ին է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին