▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Արցախը սովահարության եզրին է, ի՞նչ համահայկական խաղեր․ Առանց Արցախ՝ ի՞նչ համահայկական խաղեր»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Երբ Արցախը սովահարության եզրին է, ի՞նչ համահայկական խաղեր

Տավուշի մարզպետի աշխատակազմը գովազդում է Գյումրիում կայանալիք համահայկական 8-րդ խաղերը։ Մարզպետարանի տարածած հայտարարության մեջ նշված է․ «Արդեն 25 տարի, 8-րդ անգամ, ուժի ու երիտասարդության տոն հայրենիքում՝ աշխարհի հայերի մասնակցությամբ: Օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա 8-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը և մարզական մեծ շքերթ: Միասնություն սպորտով՝ համահայկական խաղերի մայրաքաղաք, չեմպիոնների քաղաք Գյումրիից»:

Արցախը շրջափակված է, 120 հազար մարդ սովահարության եզրին է, նրանց սպառնում է բռնագաղթ կամ ցեղասպանություն, ի՞նչ համահայկական խաղեր։ Համահայկականի մեջ Արցախն արդեն չի մտնո՞ւմ»։

Լուսանկարում՝ ՀԽՀ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին