▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններ՝ 53 համայնքներում.a1plus.am

a1plus.am-ը գրում է. 2014 թ. մարտի 9-ին հանրապետության 53 համայնքներում՝ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 40-ում կընտրվեն համայնքի ղեկավարներ, իսկ 43-ում՝ ավագանու անդամներ։

Ինչպես «Ա1+»-ին հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ՏԻՄ ընտրություններ այս տարի տեղի կունենան 4 անգամ՝ մարտի 9-ին, հունիսի 8-ին, հոկտեմբերի 19-ին եւ դեկտեմբերի 14-ին։

Մարտի 9-ին նորընտիր գյուղապետեր կունենան Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Եղեգնավան եւ Սիս համայնքները։ Իսկ մեկական համայնքապետեր կընտրվեն Սյունիքի մարզի Նժդեհ եւ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքներում։

Թեկնածուները փաստաթղթերը ներկայացնելու են փետրվարի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իսկ թեկնածուների գրանցումը կատարվելու է փետրվարի 7-ից մինչեւ 14-ը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին