▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունը դիմելու է ՍԴ՝ ԱԺ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու համար

 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի մեկնարկին հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչպես երեկ հայտարարեցինք, եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի ու դիմելու ենք ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Երկրորդ, հիմք ընդունելով Սահմանադրության ու ԱԺ կանոնակարգ օրենքները, դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղությամբ»:

«Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ իրենք ևս վիճարկելու են գործընթացի սահմանադրականությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին