«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն չի տրվում. «Հարցը հետևյալն է. 2019-ին քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան՝ երեք համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է. դու հինգ շրջանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ը, Քելբաջարն ու Լաչինը՝ քո վերահսկողության ներքո, Քելբաջարի ու Լաչինի՝ ոչ միջանցքային մասը տալիս են միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնում է ԼՂ վերջնական կարգավիճակին: Այսինքն՝ բերվել էր փայլուն լուծում... Բայց դու անում ես 2 քայլ. խաբում ես ժողովրդին, ասում՝ սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, և երկրորդ՝ ոչ միայն մերժում ես, այլև չես փորձում բանակցել այդ պլանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ»,- ասել է ՀԱԿ փոխնախագահը:
«Ընդամենը մեկ հարց պիտի տրվի Նիկոլ Փաշինյանին». Լևոն Զուրաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet