«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր մտավախությունը, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած՝ տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է. այլ՝ արդեն գործողությունների մեկնարկի. էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բոլոր հումանիտար փոխադրումների արգելքին՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով: Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, միջազգային մեխանիզմների շրջանակում, չափազանց կարևոր է. «Պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ասաց նա: |
«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը». Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet