Այն ինչ արել է Արմեն Հովհաննիսյանը դա միայն իր առջեւ դրված մարտական խնթնդիրը փայուն կատարելը չէ, տղան վիրավոր վիճակում կանգնեցրել է մի քանի ադրբեջանցի տականքների առաջընթացը և ով գիտե թե ինչ զոհեր մենք կունենայինք, եթե նա այսպես անձնուրաց չկռվեր թշնամու հետ, լավ գիտակցելով, որ մահանալու է եթե այս ոգով շարունակի: Սա արիություն չէ սա հերոսություն է և ուրիշ ոչինչ: Եվ ըստ իս նա պետք է հերոսի կոչում ստանա և այդ կարծիքին է ոչ միայն ես այլ շատ շատերը:
Հիշեցում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունվարի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հ.Գ-Զինվորին 4-5 ամիս էր մնացել, որ զորացրվեր…
Էլ ինչ պետք է աներ այս տղան, որպեսզի արիության մեդալի փոխարեն հերոսի կոչում տային
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet