▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեղեցի, փոխվարչապետ, քաղաքապետ, Գեոթիմ...»

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղարդել` իր խոսքով` բացահայտելով, թե ում ձեռքերով և «իհարկե մեր լուռ համաձայնությամբ ինչպես ենք կորցնում ու թունավորում Ջերմուկը»:
«Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու մեծ ախորժակ ունեցող Գեոթիմը Ջերմուկում վերանորոգում է մանկապարտեզ և Արվեստի կենտրոն»,-գրել է Մարիամ Սուխուդյանն ու տարօրինակ համարել, որ  բացմանը ներկա էին Ջերմուկի քաղաքապետը, ով 1 տարի առաջ «կտրականապես» դեմ էր հանքավայրի շահագործմանը, Տարածքային կառավարման նախարարը, ով արդեն մոռացել է, որ իրենք են մի քանի տարի առաջ կազմել Ջերմուկի զարգացման ծրագիրը` համաձայն որի Ջերմուկը պիտի դառնար միջազգային առողջարանային քաղաք և եկեղեցու ներկայացուցիչը, ով  «ինչպես միշտ կանգնած է մեր հայրենի բնությունը ավիրողների կողքին` մոռանալով որ աստված պատժելու է բնությանը դեմ գնացողներին...»"

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին