▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Սևիկյանն իր ծննդյան օրը շքեղ գոլ է խփել «Սպարտակ»-ի դարպասը

«Պարի Նիժնիյ Նովգորոդ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանը շքեղ գոլ է խփել «Սպարտակ»-ի դարպասը՝ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 8-ին․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Էդգար Սևիկյանը Metaratings.ru–ին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում:   Միաժամանակ ֆուտբոլիստը հայտնել էր, որ ՀՖՖ–ի ներկայացուցիչներն իր հետ կապ չեն հաստատել։

Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում: Նա խաղացել է իսպանական «Լևանտեում»։

Նախորդ տարվա հունիսին տեղեկություն էր տարածվել, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին