▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ, որ ասում ես՝ մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, երբ` ոչ, զուտ մի քանի դիտարկում»

Դիտեք նաև՝

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վահագն Ալեքսանյան, էդ, որ ասում ես մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, իսկ երբ` ոչ, զուտ մի քանի դիտարկում:
1. Ոստիկանության ետևում, կամ մանդատով տղա խաղալը հեչ կապ չունի տղության հետ: Էդ մանդատը մի օր չի լինելու, դուք էլ մի օր իշխանության չեք լինելու, իսկ էդ օրը մոտենում է: «Ինձ ստիպել են նման բան ասել», «հեռախոսս են գողացել», «դե չէի կարա էդ ժամանակ ուրիշ ձև» ու նմանատիպ այլ մտքեր փրկություն չեն լինելու: Սա շատ հստակ:
2. 2018-2019թթ. Ծաղկաձորում` Մարիոթ հյուրանոցում, Կոնրադի դասընթացների էինք մասնակցում: Ընդհանուրի մեջ ձեր ՔՊ-ականներից մեկը, եթե ճիշտ եմ հիշում` Լալայան Անուշ, իրան ավելորդ մտքեր թույլ տվեց, ինչին ուղիղ ու կոշտ արձագանքեցի, բա ձեր ՔՊ-ի սոստավով մի բան ասեիք կամ անեիք էլի: Մեկա, միակ հանրապետականն ես էի, իսկ դուք մոտ 8-10 անձ: Բա էդ ի՞նչ լռություն էր: Զուտ հիշեցման կարգով` ձեզ հավելյալ ստորացումից փրկեց դաշնակցական իմ ընկերը` Հովոն: Հովոն մինչև հիմա ափսոսում ա դրա համար, բայց ոչինչ պատմությունը սիրում ա կրկնվել:
3. Դու շատ փոքրիկ ֆիգուր ես, որ որոշես ում ծեծեք, իսկ ում` ոչ: Դու կատարող ես: Շարքային կա-տա-րող: Քեզ պետք ա տան «ֆաս» հրաման, որ դու իրար գաս, էն էլ մենակ չէ` մի քանի հոգով պետք ա պարտադիր լինեք: Ամեն դեպքում էդ ժամանակ էլ եք կասկածամտորեն մոտենում էդ ամենին` Ծաղկաձորը վկա:
4. «Քուանշ»: Օրը կգա հանրությունն էլ կտեսնի էս ասածիդ հետևանքը ոնց ա հայկական հին ավանդական խոսքերին վերածվում` քամի ցանողը փոթորիկ ա հնձում, սրած բիզն էլ մտնում ա սրողի համապատասխան վայրը:
Ծիկ-տակ, ծիկ-տակ»:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վիճաբանություն էր տեղի ունեցել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև: Նրանք վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել միմյանց հասցեին, նիստն ընդմիջվել էր: Մամուլում տարածվել է, որ վիճաբանության ժամանակ դահլիճից լսվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ձայնը, որն ասել է հետևյալը․ «Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, էսօր՝ չէ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին