ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը. «Բարի երեկո,
ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:
Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ո՛չ հոգեհանգստին, ո՛չ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում: Սա ոչնչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը, կամ հարգանքի աստիճանը: Սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը:
Դուք վախեցաք ինքներդ ձեզանից, ձեր կողքի նստածից, ֆեյսբուքում ապրող և հայհոյող ոչնչություններից:
Դուք պարտվել եք, պարտվել եք ու պարտվելու եք, որովհետև չեք հասկանում պարզ, հասարակ մարդկային բաներ, ու վախենում կորցնել այն, ինչ վաղուց չունեք, դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար: Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում:
Աստված ձեզ դատավոր»:
«Դուք վախեցաք ֆեյսբուքում ապրող և հայհոյող ***ից». ԱԺ նախագահ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet