«Նյուզ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ին ինքը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և վերջինս ասել է՝ հողերը տուր: «Հետո նրանք հերքեցին ու ես էլի սուտ դուրս եկա»,- երեկ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Միայն Նիկոլի նման պրիմիտիվ մարդու մտքով կարող էր անցնել՝ այդպես ներկայացնել Տեր-Պետրոսյանի ասածը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասեր՝ հողերը տուր: «Դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը չի ասել, թե ինչ լուծումներ է պետք գտնել: Բայց դա ասել է քաղաքականության, դիվանագիտության լեզվով: Ինքը հատուկ է պրիմիտիվացնում, հատուկ այդպես բռի ձևով՝ թե բա՝ հողերը տուր: Նա միտումնավոր է այսպես բռի կերպով ասում: Իսկ ի՞նչ է նշանակում՝ հողերը տալ, մարդ կարող է մտածել՝ Ղարաբաղը տուր, եթե պետք է՝ Մեղրին էլ տուր: Իսկ միգուցե ինքը դրանով նկատի ունի այն, որ խոսքն այն մասին է, որ Ղարաբաղից դուրս 5 շրջան կարելի էր տալ և ձեռք բերել խաղաղություն Ղարաբաղի, Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությա՞մբ: Հիմա դա մեզ համար վատ կլինե՞ր»: Դիտեք նաև՝ |
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասեր՝ հողերը տուր»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet