Վրաստանի նախկին նախագահ, 55-ամյա Միխայիլ Սաակաշվիլին տեսակապի միջոցով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին ցույցը ցրելու գործով: Նա մեղադրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին, ով ավելի վաղ ապատեղեկատվություն էր համարել Սաակաշվիլիի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին լուրերն ու կոչ արել տարածողներին՝ ներողություն խնդրել: «Այդ Դո՛ւք պետք է ներողություն խնդրեք՝ ինձ նման վիճակի հասցնելու համար... Պապուաշվիլի՛, ուշադի՛ր նայիր ինձ»,- ասել է Սաակաշվիլին և բարձրացրել շապիկը՝ հյուծված մարմինը ցույց տալու համար:
«Դուք ինձ հասցրեցիք այս վիճակին». Սաակաշվիլի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet