▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք եք ինձ ուժ տվողը. Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր  Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դառնալով աշխարհի արդեն քառակի չեմպիոնՆա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Այս մասին տեղեկանում ենք Սարգիսի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին