РИА «Новости»-ի հաղորդմամբ՝ Դոնեցկի Բերեստովայա գյուղում 9 երեխա պայթել է ականի վրա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Պայթյունը տեղի է ունեցել բակերից մեկում, որտեղ երեխեաները «պայթուցիկ սարք» են տարել:
« Բոլոր երեխաները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Բոլորի վիճակը ծանր է, անհրաժեշտ է շտապ անդամահատել նրանց ձեռքերը, ոտքերը: Ոմանք կորցրել են տեսողությունը»,- հավելել է խորհրդականը: