▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոկտոր Գեբելսն ու թեկնածու Սուրենյանցը

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15-ին Մաշտոցի պուրակից կրկին շարժվեցինք դեպի Ծածկած Շուկա: Ճանապարհին հորդորում էինք համաքաղաքացիներին բոյկոտել սուպերմարկետները, որոնք ոչնչացնում են փոքր ընտանեկան խանութներն ու խրախուսում են արտագաղթը, կոչ էինք անում առեւտուր չանել «Երեւան-սիթիներում»: Շուկայում արդեն հերթապահում էին կարմիր գլխարկներով կըզըլբաշները` Սամվել Լիմինռովիչի անձնական օգտագործման քաղաքագետ Սուրենյանցի գլխավորությամբ: Խարդախության համար դատված ու վերջերս համաներված, պարբերաբար ինքնասպանության մասին հայտարարող այս գործիչը զբաղեցրել էր օդյակում հրամանատարական բարձունքն ու գեբելսյան ոճով մտավարժանքներ էր սփռում բարձրախոսով: «Բոմժեր», «լրտեսներ», «վիժվածքներ», «գրանտակերներ» սովորական հավաքածուն այսօր ընդլայնվել էր նրա յուրահատուկ մեկնաբանություններով: Այսպես, նկատելով, որ իրենց վարձկաններից մի դժբախտ մոլորվածը քարեր է նետում մեր ուղղությամբ, հրետորը քարկոծելու համար սկսեց մեղադրել հենց մեզ: Ուշունցների տարափը խմբավարելուց հետո, պաթետիկ տոնով դիմեց ոստիկանությանը, խնդրելով պաշտպանել «Փակ Շուկայի» ազնիվ աշխատավորներին ու նրանց կցված «մտավորականներին» գրանտակեր բոմժերի (այսինքն մեր) անհիմն վիրավորանքներից: Նաեւ հաղորդեց, որ «դեղին գլխարկները» երեկ Մասիվում դաժան ծեծի են ենթարկել անչափահաս երեխաների: Այս սահմռկեցուցիչ բացահայտման սկզբնաղբյուրն այն է, որ երեկ մի խումբ դպրացականներին, որոնք մեզնից վերցրել էին թռուցիկներ, մոտեցել են մեզ հետեւող «սիթի»-ական «գրոհայիններն» ու սպառնալիքներով պահանջեցին երեխաներից թափել վերցրած թղթերն ու փախչել: Ահաբեկված երեխաները իսկապաես հեռացան, իսկ նողկալի այս միջադեպը դոկտոր Գեբելսի դասերը յուրացրած Սուրենյանցը ներկայացրեծ որպես «լրտես բոմժերի» հանցագործություն: Սկսնակ շտուրմբանֆյուրեր Սուրենյանցն այդքան է հավանել ամբոխավարական իր նոր դերակատարությունը, որ մի գիշեր կարող է հրդեհ առաջացնել «Փակ սիթիյում», որպեսզի մեզ մեղադրի դրանում: Համենայնդեպս, նրա գաղափարական ուսուցիչն այսպես էր վարվել ռեյխստագի շենքի հետ, պետական ահաբեկչության առիթ դարձնելով այդ սադրանքը: 
Կըզըլբաշները հաճախ ասում են, որ առնետներին են վերացրել Ծածկած շուկայից: Այն բանից հետո երբ նրանցից մեկը խոստացել էր մեզ «կատաղած առնետի պես գզզզզել» եւ հատկապես սուրենյանցի գեբելսյան ստերը լսելուց հետո, հասկանալի է դառնում, որ առնետները բոլորովին էլ չվերացան: Նրանք նկուղներից ու կոյուղիներից բարձրացան վերեւ եւ զավթեցին փողոցները: Մի մասն էլ հասավ օդյակ: Այդպես որ առնետներին վերացնելն էլ մնաց մեզ վրա: Զզվելի, բայց անհրաժեշտ աշխատանք է...

Տիգրան Խզմալյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին