▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժոխքի միջով եմ անցել. Թինա Քեյ

Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի և երգչուհի Թինա Քեյի շուրջ վերջերս լուրեր են պտտվում այն մասին, որ նա ամուսնալուծվել է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նրա հետ ճշտելու լուրի իսկությունը, ինչպես նաև` ի՞նչ գործունեություն է ծավալում այսօր և ի՞նչ նախագծեր է պատրաստում իր հանդիսատեսի համար:

Ինչո՞վ եք զբաղվում այսօր, տեղյակ ենք, որ հյուրախաղեր եք ունեցել արտերկրում:

Ես այս ընթացքում բուռն աշխատանքային գործունեություն եմ ծավալում և Հայաստանում, և Հայաստանից դուրս: Պատրաստում եմ կրկեսային այնպիսի համար, որ վստահ կարող եմ ասել նման բան չի եղել, ոչ էլ երկար ժամանակ կարող է լինել: Վստահ եմ, որ այն ցնցելու է բոլորին:  Ինչ վերաբերում է հյուրախաղերին` պետք է փաստեմ, որ շատ հաճախ եմ մեկնում, մասնակցում միջոցառումների, իմ համարները ցուցադրում տարբեր արարողությունների ժամանակ: Որից հետո ստեղծվում են ծանոթություն արտերկրի հայտնիների հետ, ու առաջանում համագործակցություններ:

Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր` երգչուհու գործունեությունը, շարունակո՞ւմ եք որպես երգչուհի հանդես գալ:

Այո, ես երեք վայրերում հանդես եմ գալիս որպես երգչուհի: Ռեստորաններից մեկում ինձ հետ ներկայանում է նաև իմ խումբը, այսինքն ոչ միայն երգում եմ, այլ նաև հանդես ենք գալիս մեր համարներով:

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ նշել եք, որ պատրաստվում եք նախատիպը չունեցող մենահամերգով ներկայանալ: Ի՞նչ  քայլեր եք կատարել:

Ես մեծ սիրով կցանկանայի ձեռնարկել այդ քայլերը, բայց այս պահին նոր բնակարան եմ գնել և դրա վերանորոգման հարցերով եմ զբաղված: Դա է պատճառը, որ չեմ կարող այս պահին մտածել մենահամերգիս մասին: Բայց ես ամբողջովին պատրաստ եմ այդ նախագիծն անելու: Այն ժամանակ, երբ ունենամ հովանավորներ, ովքեր կհամագործակցեն ինձ հետ, ես երկու ամսվա ընթացքում ամբողջովին պատրաստ կլինեմ իրականացնելու այդ մեկ ու կես ժամ տևողությամբ ու նմանը չունեցող ծրագիրը:

Վերջերս համացանցում քննարկումների թեմա էր դարձել Ձեր ամուսնալուծությունը: Իրականում այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, և եթե ոչ ապա ըստ Ձեզ ինչո՞ւ են նման լուրեր տարածվում:

Չեմ կարող ասել, թե ինչու և որտեղից են նման լուրեր տարածվում ու շրջանառվում, ես նման խոսակցությունների առիթ չեմ տվել, ոչ էլ հայտարարությամբ եմ հանդես եկել: Եթե նման բան լինի, ես իմ ֆեյսբուքյան էջում կտեղադրեմ և կշնորհավորեմ բոլոր նրանց, ովքեր երկար ժամանակ սպասում են դրան:

Կցանկանայինք իմանալ նաև` արդյո՞ք Ձեր ընտանիքում համալրում սպասվում է, թե այս պահին Ձեր գործունեությունն ու սպասվելիք նախագծերն են առջևում:

Դեռ ոչ, քանի որ մեր բալիկը դեռ երկու տարեկան է: Կարևորում եմ իմ կազմվածքը, քանի որ այն իմ արվեստն է և իմ գործիքը: Դժվար է ինձ համար երեխա ունենալուց հետո վերականգնողական ընթացքը: Չնայած նրան, որ դա ինձ մոտ շատ կաճ տևեց, բայց պետք է խոստովանեմ, որ դժոխքի միջով եմ անցել, որը չէի ցանկանա անցնել այս պահին երկրորդ անգամ:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին