▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսանտներից մեկին «բռնած» կապիտանին պարգև չեն տվել, քանի որ եղբայրը ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

Ապարանի նախկին քաղաքապետ, պայմանագրային գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը` Արսեն Պետրոսյանն, այն անձն է, ով քաղաքացիական հագուստով զրուցել, ապա հետաքրքիր հնարքով «ձերբակալել» է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչեւ այսօր ոչ ԼՂՀ ՊԲ-ն, եւ ոչ էլ ՀՀ ՊՆ-ն  կապիտան Արսեն Պետրոսյանին պարգեւ չեն շնորհել: Իհարկե, ՀՀ ՊՆ-ն մտադիր է դիվերսանտին «բռնած» կապիտանին պարգեւատրել, բայց քանի որ Ռազմիկ Պետրոսյանն ակտիվ ընդդիմադիր է, եղբորն ավելի ցածր պարգեւ են պատրաստել ՊՆ-ում: Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավ հայտնեց, որ այսօրվա հերոսները չեն գնահատվում: «Դե, կողքի օգնողին «Արիության մեդալ» են տալիս, իսկ իրեն «Բաղրամյանի» հուշամեդալի են ներկայացրել: Ավելի լավ է, ոչինչ չտան: Արսենն արդեն ասել է, որ ինքը շնորհակալ է, ոչինչ չի ուզում: Նա բացատրել է, որ պարգեւի համար չի արել դա, այլ, որպես կամավոր, պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը»,- հավելեց «Ժողովուրդ»-ի զրուցակիցը:

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին