▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերենիկ Դումանյանը փորձում է խաբել բոլորին

«Դերենիկ Դումանյան» այս անուն ազգանունը ոչ մեկին ոչինչ չասեց, բայց հեսա հուշեմ… Ըստ հավաստի աղբյուրների էս նկարի մեջի ակնոց ձյանա, որը լայն հասարարկությանը հայտնի է «Առողջապահության նախարար» պսեվդոնիմով: 

Եթե նորից չիմացաք`ով է նա, ևս մեկ հուշում: Էս նկարի մեջի տղեն հանդիսանում է, ԱԺ «բազմաչարչար» պատգամավորների համար մեքենա աղերսող ԱԺ աշխատակազմի ղեկավարի (Դե գիտեք էտ պաշտոնը հատուկ սպասում էր էս տղային, ասում էր ես ոչ մեկին չեմ թողնի գա էս աթոռին, մինչև Դումանյանի տղա չգա) հայրը (Չիդես ինչի Գալուստին հիշեցի): 

Ինչի հիշեցի էս կորած մոլորված ու պաշտոնին անիմաստ նստած նախարար կոչեցյալին: Նենց չի էլի, որ քնում զարթնում եմ իրա մասին մտածելով, ուղղակի գործով երեկ հիվանդանոց էի մտել, փոքր մոքր բաներ անելու, ու էդ փոքր մոքր բաները պարզվում էլ լավ էլ մեծ են:
Գիտեք, որ մեր մոտ նախարարները նենց բոցեր են անում, որ էլ դու սուս, բայց էս Ալամեզոն նենց ա բոցել, որ մի յոթ տարի կարաս ղժժաս:

Նա ասել է. «ՀՀ առողջապահության նախարարությունում ԿՈՌՈՒՊՑԻԱ չկա»…. Սա մոտավոր նենց նմանա նրան, որ Քիմ Քարդաշյանը ասի. «Հորս արև ոչ մեկի հետ չեմ քնել»: 

Ստեղ հարցա առաջանում էս մեր նախարարը կայիֆա բռնել մեր վրա, թե ուղղակի ինքը իրականում հավատում է էտ հեքիաթին ու փորձում ա մեզ համոզել՞՞՞: 
Ախր պարոն Նախարար ջան չեմ իմանում ինչիդ վրա ես հույս դրել, բայց ես Ձեզ համար մի հատ հայտնագործություն ունեմ ու հաստատ կզարմացնեմ, այն է. «ՀՀ առողջապահության նախարարությունում ԿՈՌՈՒՊՑԻԱ գոյություն ունի»:

Այո~~ երևի հիմա զարմացաք էս կարդալուց, բայց այոոոոոո~~ սա է իրականությունը ու ինչքան էլ ուզեք բոլորին խաբեք, մեկա մենք բոլորս գիտենք, որ Ձեր ասածը հեքիաթ է: 

Ինչ եմ ուզում ասել` խորհուրդ կտամ ավելի հետաքրքիր բառեր օգտագործել. «Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ», «Մեր մոտ կոռուպցիոն ռիսկը նվազում է», «Ես անձամբ կփորձեմ վերացնել կոռուպցիան մեր նախարարությունում», բայց Ձեր ասածը ուղղակի ծիծաղելի է մի արեք տենց:

Շնորհակալություն

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին