▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեռ ինչքա՞ն եք ճկվելու Իլհամի առաջ, որպեսզի Հայաստանում իշխանություն մնաք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԴԵՌ ԻՆՉՔԱ՞Ն ԵՔ ՃԿՎԵԼՈՒ ԻԼՀԱՄԻ ԱՌԱՋ
Աժ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը «ՀայաՔվե» նախաձեռնության մասին հայտարարել է․ «Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ ու բանակցությունների ժամանակ պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, նա ունի երկու տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ Է հայտարարում, հիմա ո՞րն է հավանական»։ Երբ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, նա ճկունության տեղ թողե՞ց, թե՞ պատերազմ սկսելու համար Իլհամ Ալիևին լեգիտիմ առիթ տվեց։ Նիկոլ Փաշինյանը Արցախը Լեռնային Ղարաբաղ է կոչում, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու հետո էլ հայտարարել, որ ինքը մանդատ չուներ Արցախի հարցով բանակցելու համար։ Էլ ինչքա՞ն ճկունություններ եք ցուցաբերելու, դեռ ինչքա՞ն եք ճկվելու Իլհամ Ալիևի առաջ, որպեսզի Հայաստանում շարունակեք իշխանություն մնալ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին