▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ ինձ չեմ պատկերացնում հայրիկի կարգավիճակում, բայց փորձում եմ տրամադրվել. Արտավազդ Ամիրյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը հաղորդավար Արտավազդ Ամիրյանն է.

    -Վերջին շրջանում հեռուստատեսային նախագծերում Ձեզ կարծես չենք տեսնում, հետաքրքիր է ինչո՞վ եք զբաղված:

-   Արդեն մոտ երեք տարի է, ինչ աշխատում եմ Երեւանի Քաղաքապետարանի «Մշակույթի եւ տուրիզմի» վարչությունում: Զբաղված եմ քաղաքի մշակութային առօրյայի որոշակի կազմակերպաման հարցերով: Առաջիկայում «Երեւանյան ամառ 2015» ծրագիրն է, որի շրջանակներում տեղի են ունենում տարբեր փառատոններ (Գարեջի փառատոն, ձմերուկի ձառատոն եւ այլն), դրանք նախատեսված են մայրաքաղաքի համար, որտեղ ես իմ մասնակցությունն ու դերակատարումն ունեմ ոչ միայն որպես հաղորդավար, այլ նաեւ կազմակերպչական ոլորտում եւս:

-Շոու բիզնեսից ավելի լուրջ ոլորտ՝ Քաղաքապետարանի աշխատակից դառնալու որոշումը ինչպե՞ս կայացրեցիք, շատերը մտնելով շոու բիզնես այլեւս դժվար են հեռանում:

-  Իհարկե, սկզբնական շրջանում շատ դժվար էր, բայց քանի որ ոլորտն ու անելիքները, ընդհանուր գործառույթը նույնն է՝ միջոցառումների կազմակերպումը որոշակի կերպով կապ ունի շոու բիզնեսյան ոլորտի հետ, այնքան էլ դժվարությամբ չհաստատվեցի այստեղ:

-Կա՞ր մեկի խորհուրդը կամ հորդորը այդ որոշման հարցում:

-  Անկեղծ ասած, երեք տարի առաջ եղավ առաջարկ Էրեբունի վարչական շրջանից, որտեղից սկսեցի իմ գործունեությունը, հետո արդեն ժամանակի բերումով տեղափոխվեցի Երեւանի Քաղաքապետարան: Ինձ հարազատ ոլորտ է, բացի սրանից կարողանում եմ ժամանակ գտնել եւ որոշ չափով չկտրվել շոու բիզնեսից: Ոչ մեկի հորդորը չի եղել որոշմանս հարցում, դա իմ ընտրությունն էր: Ես չեմ կարող աշխտել մի վայրում, որտեղ ինձ հաճելի չէ:

-Փաստորեն հեռուստատեսային նախագծերում Ձեզ հեռուստադիտողը այեւս չի՞ տեսնի:

-  Անկեղծ ասած, հեռուստատեսային նոր նախագծերի համար դեռեւս ժամանակը չի բավականացնում՝ առավոտյան ժամը 09:00-18:00-ը շատ խիտ գրաֆիկով եմ աշխատում, այնուհետեւ իմ բիզնեսով եմ զբաղվում: Բացի այդ, յուրաքանչյուր հաղորդում ստեղծելու համար հարկավոր է, որ հասունանա պահը, գուցե անցան արդեն այն ժամանակները, երբ ամբողջությամբ հեռուստատեսության ոլորտի մեջ էինք, ամեն դեպքում ռադիոյից չեմ կտրվել, այստեղ եւս որոշ չափով գործում եմ: Չեմ կարող ասել ապագայում ինչպես կլինի, բայց եթե լինեն հետաքրքիր գաղափարներ, ես մեծ հաճույքով առաջ կքաշեմ եւ կփորձեմ ներկայացնել հեռուստաընկերությունների ղեկավարներին, ուղղակի այս անգամ հաստատ մի փոքր այլ ոլորտում կլինի:

-Եթե անկեղծ լինենք, հիասթափությո՞ւն կա հեռուստատեսությունից:

-  Դա ոչ թե հիասթափություն էր, այլ պարզապես այն տարիներին, երբ ես հեռուստատեսային ակտիվ աշխատկից էի համարվում, պահանջարկը, ձեւաչափերը շատ ուրիշ էին: Այն ժամանակ «Արմենակոբ» հեռուստաալիքը նոր էր եթեր դուրս գալիս եւ շատ մտքեր ունեինք, մենք փորձեցինք ամեն ինչ անել եւ դաշտը լրացնել հետաքրքիր երիտասարդական մոտեցումներով: Այսօր հեուստատեսության ուղղվածությունը մի փոքր այլ է, պահանջարկն էլ է ուրիշ, կարծես թե ավելի սերիալային մոտեցումներն են իշխում, որոնք կամ ժամանակվոր կլինեն, կամ այսպես էլ կմնան եւ կշարունավի դրանցով հեղեղվել ողջ դաշտը:

-Ձեզ բարկացնո՞ւմ է այսօրվա հեռուստատեսային իրականությունը:

-  Բացարձակ, պարզապես ես մեծացել եմ հեռուստետեսության ոլորտի լավագույն մասնագետներից մեկի ընտանիքում, եւ ինչպես ինձ են ժամանկին ասել, նույնպես եւ ես կասեմ, որ հեռուստատեսությունը պետք է թելադրողը լինի, ոչ թե հետեւի հանրության պահանջին, ուղղակի այսօր մի փոքր այլ է:

-Բայց չէ, որ հեռուստադիտողը պահանջում է այն, ինչ տալիս են իրեն: Ի սկզբանե հեռուստադիտողը չխնդրեց, որ իրեն սերիալներին սովորեցնեն:

-   Այո, հեռուստատեսությունը պետք է իր մակարդակը բարձր պահի, ինչի արդյունքում հանրությունը արդեն մեխանիկորեն կհասնի այդ մակարդակին եւ կսկսի այդ որակի հաղորդումներ դիտել, բայց դա համատարած պետք է լինի, իսկ այսօր մասնավոր հեռուստաընկերությունների մոտ կա գովազդ վաճառելու խնդիր, ինչը այսօր արդեն կարողանում են նրանք անել սերիալների եւ այլ կոմերցիոն ծրագրերի միջոցով: Ես լավատես մարդ եմ,  հուսամ ժամանակը կփոխի ամեն բան դեպի լավը:

-Հայկական հեռուստաալիքներ դիտո՞ւմ եք։

-  Վերջին շրջանում ավելի շատ լրատվական անցուդարձին եմ հետեւում, ժամանակ չի լինում, որպեսզի ավելի շատ հետեւեմ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին