▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատավորները գիտեին ու կարմիր քարտով խանգարեցին «Նոա»-ի դեմ կարևոր խաղին»․ Փյունիկին միտումնավոր «սպանու՞մ են»

Դատավորները գիտեին, որ «Նոա»-ի դեմ կարևոր խաղ ունենք՝ մտածում էին՝ ի՞նչով խանգարեն․ կարմիր քարտով կոնկրետ խանգարեցին․ Եղիշե Մելիքյան

Հավելենք, որ ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն այս առիթով տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Համացանցում միտք է պտտվում, որ Փյունիկին միտումնավոր «սպանում են»: Չեմ մտնի առայժմ այդ երկխոսության մեջ (դեռ ժամանակը չէ), պարզապես ուշադրություն դարձնենք այս դրվագի վրա:

Մրցավար Յուրա Մահտեսյանը ոչ միայն 11-մետրանոց նշանակեց Փյունիկի դարպասին, այլև դաշտից հեռացրեց Խամեսին(Ջեյմսին, ոնց կուզեք)` որակելով վերջինիս գործողությունները որպես վերջին հույսի խախտում:

Կադրում հստակ երևում է` հեռացող գնդակ է, մրցակիցը նույնիսկ եթե տիրեր էլ դրան, 100 տոկոսանոց գոլային պահ չէր, անկյունը սուր էր, Հենրի Ավագյանն էլ կանգնելու էր ճանապարհին: Ի՞նչ կարմիր քարտի մասին է խոսքը:

Միտումնավո՞ր է արվել: Չեմ համարձակվի ասել, քանի որ դա ուղիղ մեղադրանք է մրվավարի հասցեին: Բայց մրցավարական սխալն, ըստ իս, առավել քան կոպիտ էր։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է  4:1 հաշվով։

«Փյունիկից» աչքի են ընկեկ  բրազիլացի հարձակվող Ագդոնը, բրազիլացի պաշտպան Ժունինյոն, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն եւ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

«Փյունիկը» 5 խաղից հետո 10 միավորով 5-րդն է։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին