▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտված նախկին տնօրենը ակնկալում է կրկին դառնալ նույն դպրոցի տնօրեն

 

Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ կրկին անդրադառնալով Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թեմային:

 
 
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Երեւանի քաղաքապետարանի թ.27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետեւ այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը:
 

 

Կարծում եմ՝ Երեւանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) եւ արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա:
 
Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին