▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցույց և բողոքի ակցիաներ Երևանում

Թարմացված․ «Նիկոլը հերթական անգամ երկիրը դավադիր պատերազմով ուզում է հանձնել թուրքին ու մեղքը քցել մեզ վրա: Մեր շարժումն ունի մի հովանավոր` այդ հովանավորը հայրենասեր հայն ա, ՀՀ քաղաքացին: Ու ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին ա: Նիկոլ, դու իմ անձնական թշնամին ես»,- հանրահավաքի բեմից հայտարարեց Հայկ Մամիջանյանը:

 

Թարմացված․ «Կանգնած ընդեղ` խոսում ա անկախության մասին»,- Հանրապետության հրապարակի բեմից Նիկոլ Փաշինյանի հասցեին ասաց Վազգեն Մանուկյանը:

«Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, երբ որ ինքը փսլնքոտ լակոտ էր: Ու հիմա մե՞զ է ասում: Ի՞նչ է ինքը հասկանում անկախությունից: Ինքն ուզում է երկիրը դարձնել նիկոլի դյուքան»:

 

Թարմացված․ «Չեմ հասկանում էն պատգամավորներին, որ դուրս չեն գալիս: Իրենց բոլորին դավաճանեց Նիկոլը, բոլորին դարձրեց դավաճան»,- Հանրապետության հրապարակի հանրահավաքի բեմից հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Թարմացված․ «Նիկոլը գնալու է 100%-ով: Ցանկացած գնով... Բայց մենք առաջնահերթ փորձում ենք անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ: Եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի և վայ իրենց»,- հրապարակի բեմից հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

 

Թարմացված․ «Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, ներեք իրար համբուրվեք իրար հետ, ձեռք ձեռքի տվեք: Ես պատրաստ եմ հանդիպել բոլոր քաղաքական ուժերի հետ:

Միայն համերաշխությամբ կարող ենք հաղթել այս դևին: Ախր դև էլ չի է, մի հատ տարական ա: Մի հատ փոքր, ճստիկ անիմաստ մարդ մի երկիր կործանեց»,- հանրահավաքի բեմից հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Ցույց և բողոքի ակցիաներ Երևանում․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Անկախությունն ու ինքնիշխանությունը մսխել ես դո՛ւ։
Արցախում տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ես դո՛ւ։
Վախվորած ծայրագավառ դառնալու հեռանկարը բացել ես դո՛ւ։
5 տարի Հայաստանին ու Արցախին դավաճանել ես դո՛ւ։
Մեր անվտանգությունը, դաշնակիցների հետ հարաբերությունները խաթարել ես դո՛ւ։
Ժողովրդավարության, երջանկության, ազատության էջը փակել ես դո՛ւ։
Ինքնիշխանության մասին բարբաջանքներդ պահի՛ր թիմակիցներիդ համար, դու այլևս չունե՛ս լսարան, չունե՛ս հանրային աջակցություն, չունե՛ս լեգիտիմություն»։

Թարմացված․ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը իրան հռչակեց «Հայաստանի անկախության պաշտպանության շարժման» ղեկավար։
Վախեցեք նիկոլի հայրենասիրական ճառերից։
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից թողեց միայն «վերջ»-ը։
Հիմա Հայաստանի հերթն ա...»։

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերն են հարցնում՝ լավ իսկ ի՞նչ լուծում կա: Մինչ այդ նշեմ, որ 2018 թվականը ինձ համար դաս է եղել, որ ուղղակի մեկին հեռացնելու համար փողոց դուրս գալը դեռ երաշխիք չի, որ հետո լավ կլինի ամեն ինչ, կարևոր է, թե ով է գալու հետո՝ ինչ մարդ՝ ինչ հատկանիշներով ու անցյալով: Ես չեմ ուզում նորից խոսել այն մասին, որ Փաշինյանի դավաճանել է բոլոր իր արժեքներին ու սկզբունքներին՝ անցնելով բարոյականության բոլոր սահմանները:
Կարճ ասած՝ ես նույն ղալաթը էլ անել չեմ ուզում: Դրա համար Փաշինյանին հեռացնելու զուգահեռ իմ մտքում պտտվում է այն, թե ով կարող է նրան փոխարինել, ինչ տեսակ մարդ, ով պետականամետ է, նվիրված, կարող է աշխատել բոլոր կողմերի հետ, չունի աշխարհաքաղաքական ինչ-որ ուղղվածություն, որովհետև դա հիմա Հայաստանին որևէ գործնական օգուտ չի բերելու, կարող է իր շուրջ հավաքել պրոֆեսիոնալների ու օրը 24 ժամ աշխատել այս իրավիճակը շտկելու ուղղությամբ: Երկար մտորումներից հետո ես հանգել եմ այն մտքին, որ այս փուլում այդ մարդը կարող է լինել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Բոլորն են տեսել Արմանի ֆանտաստիկ աշխատանքը, եթե ժամանակին նույն իշխանությունները իրենց քաղաքականությամբ ու տեքստերով չխանգարեին Արմանին, մենք միջազգային կարևոր մեխանիզմներ կարող էին ձեռք բերել հենց ՀՀ-ի անվտանգության համար: Արմանը որևէ մեկի մարդը չի, ազնիվ է, նվիրված, գիտի, թե ինչ է պետությունն ու պետական կառավարումը: Նա նաև հանրային երկար սպասված համերաշխության կարող է բերել: Ցանկացած պրոֆեսիոնալ մարդ չի մերժի Արմանի հետ ու նրա թիմում աշխատելու առաջարկը, քանի որ Արմանը որևէ գործակալական ցանցի անդամ չի ակնհայտորեն ու կծառայի ՀՀ-ին: Այստեղ կա այլ հարց, թե որքանով դրսի դերակատարները կփորձեն խոչընդոտել, որ մեզ մոտ իշխանության գա ՀՀ-ին ծառայող անձ՝ գիտելիքով, պետականամետությամբ ու ուժեղ թիմով:
Ռիսկերը շատ են ու լուրջ, որովհետև այս աշխարհաքաղաքկան թնջուկը շատ վտանգավոր է, փաստացի հիմա ուզում են մեր դեմ ավարտին հասցնել այն, ինչ չկարողացան անել 1919 թվականին: Բացի այդ, կա մի կարևոր գործոն՝ իմ նշած անձը չի ներկայացրել հանրային հայտ՝ գալ ՀՀ-ում իշխանության:
Հիմա հարց՝ դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածությանը ու արդյոք չեք կարծում, որ եթե նրա գլխավորությամբ պրոֆեսիոնալ մարդիկ տեսլականով ու թիմով քաղաքական հայտ ներկայացնեն հնարավոր կլինի փոխել դեպքերի այս կործանարար ընթացքը ՀՀ-ում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին