▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան, փոխանցում է «Ինտերի» կայքը։

Իր կյանքի հիշարժան տարեթվերից Մխիթարյանն առանձնացրել է 2020 եւ 2023 թվականները՝ նշելով, որ այդ տարիներին են ծնվել իր երեխաները։

Հիշեցնենք՝ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը առաջնեկի ծննդյան մասին հայտնել էին սոցիալական ցանցերում 2020թ․ մարտի 4-ին։ Երկրորդ երեխայի մասին Մխիթարյանն առաջին անգամ է խոսում։

Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին