Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Դինամո Մինսկ» պատասխան հանդիպման մրցավայրը փոխվել է։
Հայաստանի չեմպիոնները հուլիսի 16-ին «Դինամոյին» կընդունեն Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Նախապես հայտարարվել էր, որ «Փյունիկը» «Դինամոյի» հետ կխաղա Երեւանի «Ուրարտու» մարզադաշտում։