ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ:
«Մի քիչ զգացական է լինելու խոսքս, կներեք: Չեմ ուզում անդրադառնալ Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթին. ամբողջության սուտ էր, կեղծիք: Խոսքս վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարին: Այո՛, շատ լավ նկարագրեց Ադրբեջանի վայրագությունները, նույնիսկ հուզվեցի, բայց ես սպասում էի վերջում ոչ թե ասեր, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվի, այլ կարողանար մի քիչ ավելին ասեր: Ի՞նչ է, չի կարողանո՞ւմ լեզուն պտտել, մի քիչ ավելի համարձակ բան ասել՝ ի պաշտպանություն ԱՀ-ի ու ՀՀ-ի, ո՞րն է խնդիրը: Պետք էր ասել՝ այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի ժողովուրդն ապրի ավտորիտար ռեժիմի ներքո»,- ասաց նա: