▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ վայր կդնի նաեւ մանդատը. «Հրապարակ»

«Թեեւ ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաեւ մանդատը: Մեր տեղեկություններով, ի սկզբանե նա վճռական է եղել տրամադրված. հայտարարել է, որ կդնի մանդատը եւ կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչեւ համագումարը, տարբեր անձինք փորձել են նրան համոզել՝ չանել դա:

Օսկանյանը պնդել է, որ հիասթափված է ԲՀԿ-ից եւ այդ քաղաքական ուժի վրա ծախսել է իր կյանքի 2,5 տարին: Այնուհանդերձ, բանակցություններն արդյունք են տվել, եւ առայժմ նա հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին ու անգամ հաջողություն մաղթել նորընտիր նախագահին, սակայն մտերիմների շրջանում հայտարարել է, որ դեռ չի հրաժարվել մանդատը վայր դնելու մտքից, պարզապես ժամանակավորապես առկախել է այդ հարցը»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին