Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կրկին հաղթող դուրս եկավ: Դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը հնավոր բոլոր օղակները օգտագործում է տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռևս 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, թե Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին՝ պատճառաբանելով, թե աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց է ներկայացրել դատարան Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Սակայն Նատալյան էլ իր հերթին էր նույնաբովանդակ հայցով դիմել դատարան՝ դպրոցի տնօրենից պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում