▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռքներս ծալած չենք նստելու, այլապես ակումբը կդադարի գոյություն ունենալ․ Արթուր Սողոմոնյան

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է մարզադաշտի հետ կապված խնդիրն ու անդրադարձել Հայաստանի առաջնությունից դուրս մնալու հավանականությանը․

«Ցավոք, այո։ Խնդիրն իսկապես լուրջ է։ Բայց մենք չենք ցանկանում խոսել այս թեմայով մինչև Խորվաթիայի դեմ խաղը, քանի որ հավաքականի կազմում նաև «Փյունիկի» խաղացողներն են հանդես գալիս և բավականին լավ․ մեր խաղացողը երեկ գոլ խփեց Թուրքիային։ Հավաքականին հաղթանակ ենք մաղթում, բայց ազգային հավաքականների խաղերից հետո մենք ասելիք ունենք։ Ձեռքներս ծալած չենք նստելու, այլապես ակումբը կդադարի գոյություն ունենալ»,- Սողոմոնյանի խոսքերն է փոխանցում Sport24-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միակողմանի խզել է «Փյունիկի» հետ պայմանագիրը՝ Աբովյանի մարզադաշտը վարձակալելու վերաբերյալ, ինչպես նաև հրաժարվում է որպես պահեստային մարզադաշտ տրամադրել Արմավիրինը, որպեսզի թիմը կարողանա իր տնային խաղերն անցկացնել։ Այդ իսկ պատճառով, թիմը կարող է դուրս գալ Հայաստանի Պրեմիեր-լիգայից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին