Թարմացված. «Արմեն Աշոտյանն ինչով էր վտանգավո՞ր. ինչի նրանից ավելի լավ ու արդյունավետ ո՞վ էր պայթեցնում սրանց հակապետական, հակահայկական, տգետ քաղաքականության փուչիկը»,- ՔԿ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը, ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Արմենի ու Արմենի նմանների գործունեության արդյունքում է Փաշինյանի ռեյտինգը 94 տոկոսից իջել 14 տոկոս: Իհարկե՛ Արմենը վտանգ է ներկայացնում»,- նշել է Շարմազանովը: «Փողերի լվացումը կպցրին, հիմա էլ կարող է Քենեդու սպանությունը կպցնեն՝ փորձելով հանրության ուշադրությունը շեղել: Սա խոսում է Նիկոլի վախերի մասին. ռեժիմը խուճապի մեջ է»,- հավելել է նա: |
Թարմացված․«Չեմ հասկանում՝ Արմեն Աշոտյանին ի՞նչ կարիք կար էսօր ձերբակալելու, դա երկրին ի՞նչ ա տալու՝ բացի վնասից... Էս իշխանությունն էլ է անցնելու, հաջորդն էլ է անցնելու, բայց երկիրը մնալու է: Եկեք նենց անենք, որ պատմության դասագրքերում մեր մասին մի երկու լավ տող գրվի»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը: |
Թարմացված․ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Քիչ առաջ Արմեն Աշոտյանին Քննչական կոմիտեից տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։
Մենք ևս ուղևորվում ենք այնտեղ։
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։
Իշխանությունը սահմանային լարվածության ֆոնին հերթական շինծու գործով փորձում է շեղել հանրության ուշադրությունը անվտանգային հարցերից։
Հայտնում եմ իմ աջակցությունը՝ ապօրինաբար հետապնդվող Արմեն Աշոտյանին»:
Թարմացված․Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արմեն Աշոտյանը օգտվել է լռության իրավունքից՝ պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները: Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ Աշոտյանին ձերբակալել են 24 ժամով: «Նա իրեն մեղավոր չի ճանաչում, այս ամենը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում»,- նշել էր փաստաբանը |
Թարմացված․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս պահին Արմեն Աշոտյանը տարվել է Քննչական կոմիտե։ Արմեն Աշոտյանին ձերբակալում են։ |
Ձերբակալում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա նշել է, որ ավելի ուշ կհայտնի մանրամասներ:
Դիտեք նաև՝
Թարմացված․ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արցախն Ադրբեջանին հանձնողները ձերբակալում են Արմեն Աշոտյանին։
Ալիեւի պատվե՞րն եք կատարում,կապիտուլյանտներ։