Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց հղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ: «Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին ու դրանց ինտեգրացիային»,- ասաց նա։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, որ ՀՀ տարածքով անցնող միջանցք ունենալու մասին խոսելիս խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ՝ Իրանի դիրքորոշումը։ Նրա խոսքով, շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ներկայացնել ՀՀ դիրքորոշումը, այն է՝ ՀՀ-ն մեծապես ոգևորված է ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակմամբ։ Բայց դրանք պետք է վերահսկվեն այն երկրների կողմից, որոնց տարածքում գտնվում են: |
«Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը». Արարատ Միրզոյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet