▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող որևէ բան ասել Քարդաշյանի մասին, որովհետև կզայրացնեմ հայերի կեսին. Շառլ Ազնավուր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1in.am-ը գրում է, որ The Guardian բրիտանական պարբերականն անդրադարձել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեի ստեղծագործական ուղուն, զրուցել նրա հետ։

Այն հարցին, թե ի՞նչ է նշանակում լինել 91 տարեկան, Ազնավուրը պատասանել է. «Գաղափար չունեմ։ «Ես չեմ զգում 91 տարեկան։ Ես միշտ մտածել եմ, որ մարդը երբեք չպետք է կորցնի երեխայի սևեռուն հայացքը»։

Նա իր մարմինը ձիգ է պահում, ուսերն ուղիղ պահելը նրա հավերժական երիտասարության գաղտնիքներից մեկն է՝ գրում է պարբերականը։

«Ես ոչինչ չեմ թաքցնում լսարանից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ինքը դիմում է ավտոհուշարարի, քանի որ մոռանում է։ Նա դիմում է լսողական սարքերի օգնությանը։ Նա ատում է շոու բիզնեսի՝ «երիտասարդական պաշտամունք» լինելը։

«Ավելի ու ավելի շատ տղամարդիկ են փոխում իրենց՝ ենթարկվելով վիրահատության… Ես խնդիր ունեի քթիս հետ, ես վերացրի այդ խնդիրը։ Որոշ թափվող սպիտակ մազեր աճի վերադարձրի, բայց ես թողել եմ կնճիռներս այնտեղ, որտեղ կային։ Ես ավելի երիտասարդ եմ երևում, քան մյուսները, քանի որ երբեք չեմ խմբագրել բնության աշխատանքը։

Ի դեպ, ֆրանսիական երգի թագուհի Էդիտ Պիաֆն էր, որը ստիպել է Ազնավուրին շտկել քթի հետ կապված խնդիրը 50 տարի առաջ։ Վիրահատությունից հետո Պիաֆն Ազնավուրին ասել է. «Առաջ քեզ ավելի էի նախընտրում»։

Նոր ալբոմում Պիաֆի մասին երգ կա։ Առաջին անգամն է, որ նա գրել է նրա մասին։

Այսօր Շառլ Ազնավուրի մեկ այլ գլխավոր դերն այն է, որ նա աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է։ Նա Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և այս տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ճանապարհորդել է՝ նշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Սակայն նախկինի պես նրա ինքնությունը սահմանվում է Ֆրանսիայով։

«Ես մշտապես ինձ ամբողջովին ֆրանսիացի եմ զգացել։ Դա իսկապես վրդովել է Հայաստանի հայերին, սակայն այժմ նրանք սովորել են դրան»,-ասել է Ազնավուրը։

Պարբերականը նշում է, որ Շառլ Ազնավուրը քաղաքավարությամբ հրաժարվել է ասել, թե ինչ է մտածում որպես Հայաստանի սփյուռքի միջազգային խորհրդանիշ իր մրցակից Քիմ Քարդաշյանի մասին։ Նա երբեք չի հանդիպել նրան։ Դիտո՞ւմ է նա արդյոք նրա ռեալիթի շոուն։

«Ես չեմ կարող որևէ բան ասել դրա մասին, որովհետև կզայրացնեմ հայերի կեսին»,-ծիծաղում է,- «Կարծում եմ՝ հայերը բավականին նրբանկատ են և չեն սիրում չափից շատ մերկություն…»։

Արտահայտությունը, որը թերևս Ազնավուրն ատում է առավել, «հրաժեշտի շրջագայությունն» է։ Նա երդվում է, որ երբեք չի արտասանել այդ բառերը և խոստանում է շարունակել այդպես անել մինչ մահանալը։

«Իմանում եք հեռանալու ժամանակի մասին այն դեպքում, երբ այլևս սեր չի մատուցվում»,- մի անգամ մրմնջալով երգել է նա։ Սակայն լսարանների կողմից լցվող մշտապես լի ափսեի պարագայում նա ուրախ է մնալ՝ եզրափակում է պարբերականը։

 

Աղբյուրը` 1in.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին