Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կիսվել է սաուդյան ակումբների կողմից թանկարժեք տրանսֆերների մասին իր կարծիքով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգան կարո՞ղ է խանգարել եվրոպական ֆուտբոլին: Ես այդ մասին չեմ անհանգստանում: Չեմ կարծում, որ ֆուտբոլը կարելի է գնել։
Ես տեսա հարցում, որը ցույց տվեց, որ երկրպագուները հետևում են կոնկրետ մրցաշարերի և թիմերի, այլ ոչ թե խաղացողների:
Իսպանիայում հանրության 98%-ը չգիտեր, թե ուր է տեղափոխվել Բենզեման, բայց 100%-ը գիտեր, որ նա նախկինում խաղացել է Մադրիդի «Ռեալում»: Մենք տեսնում ենք, որ որոշ խաղացողներ արդեն վերադառնում են Եվրոպա»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։