▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հիշում մի դեպք, երբ ԱԺ խմբակցությունները որևէ հարցի շուրջ միասնական կարծիք հայտնեն

Նոր կարդացի. «ՀՀ ԱԺ խմբակցությունների միասնական հայտարարություն են տարածել՝ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ շփման գծում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ»։
Սա կարդալուց ես ուրախացա, բայց ոչ նրա համար, որ ԱԺ պատգամավորները վերջապես արձագանքեցին, այլ միասնականության համար, նրա համար, որ կարելի է հույս ունենալ ԱԺ-ի միասնականության հետ կապված։
Ես վերջին անգամ չեմ հիշում մի դեպք, երբ ԱԺ բոլոր խմբակցությունները որևէ հարցի շուրջ միասնական կարծիք հայտնեն։ Շատ է ուրախացնում այն փաստը, որ, երբ հարցը վերաբերվում է մեր երկրին ու նրա անվտանգությանը, մեր պատգամավորները մոռանում են ամեն ինչ, մոռանում եմ կուսակցական պատկանելիություն, հայացքներ, ընդհարումներ ու միավորվում են ու դառնում են մի «բռունցք» ու միավորվում են. «Հայրենիքի հետ ենք» մեկ գաղափարի շուրջ։
Ես այ պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ բոլոր պատգամավորներին ու խմբակցությունների բոլոր ղեկավարներին՝ հայրենիքի պաշտպանության գործում նման միասնականություն ցուցաբերելու հարցում։
Հարգելիներս պահեք այս ավանդույթը ու միասնական ճիշտ որոշումներ կայացրեք նաև հայ ժողովրդի բարեկեցության ապահովող հարցերում ՝ մոռանալաով անձնական ու կուսակցական շահերը, որից հետո ես վստահ եմ, մեր՝ ընտրողներիս, համար կբարձրանա Ազգային Ժողովի վարկը և հայ պատգամավորի հանդեպ վստահությունը։
Շնորհակալություն, առաջին քայլը արված է, իսկ ինչպես ասում են. «Դժվարը առաջինն է»…..

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին