▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ Արդարադատության նախարարությունում.«Ժողովուրդ»

Արդարադատության նախարարությունում աշխատանքային հարաբերությունների քննարկումն ավարտվել է մարմնական վնասվածքներով: Ծեծված բաժնի պետը դիմում է գրել  եւ ազատվել աշխատանքից, իսկ նրա նկատմամբ բռնություն գործադրած ղեկավարը ծառայողական քննության արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Ծեծի ենթարկվածը՝ նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը, պնդում է, որ իր վերադասը աշխատանքային հարաբերությունները պարզելու նպատակով վիրավորել է իրեն, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում նախաքննության գաղտնիությունը պահելու համար: Մինչդեռ իրավապաշտպանները թերահավատ են, որ արդարացի քննություն կանցկացվի:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին