▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծել են ՃՈ տեսուչին.«Ժողովուրդ»

Երեկ գիշեր արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում՝ հարբած տղամարդիկ ծեծի են ենթարկել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ու դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում, որտեղ ճանապարհային ոստիկանության 5 աշխատակիցներ իրականացնելիս են եղել իրենց ամենօրյա ծառայությունը: Ժամը 02:30-ի սահմաններում նրանց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի  ավտոմեքենա, որից իջել են 5 հարբած տղամարդ: Վերջիններս վիճաբանության են բռնվել ոստիկանների հետ, ինչն ավարտվել է ծեծով: Արդյունքում ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել: Դրանից հետո ավտոմեքենայի վարորդն ու իր ուղեկիցները դարձյալ նստել են ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՃՈ տեսուչ Ա. Քոչարյանը զեկուցագիր է գրել՝ հաստատելով, որ իրենց մոտեցած տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել են: Նրանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն եւ դիմել փախուստի: Ս. Նավասարդյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին