▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծել են Hraparak.am-ի լրագրողին

Hraparak.am-ը  կապ է հաստատել  իրենց թղթակցի հետ ով այժմ գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում։ Վերջինս պատմել է թե ինչպես են իրեն բերման ենթարկել։

Երբ Մաշտոցի պողոտայի վրա նա փորձել է նկարահանել Լևոն Բարսեղյանին` ոստիկանական մեքենա նստեցնելու գորոծողույթունը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մեր թղթակցից խլել է տեսագրող սարքը և նրան նույնպես բռնությամբ նստեցրել` ոստիկանական մեքենան։ Ավտոմեքենայի մեջ հսկողությունից դուրս մնացած ոստիակններից մեկը խփել է Վարդան Մինասյանի դեմքին։

Այնուհետև վերջինիս մոտ 30 հոգու հետ տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն, ձեռնաշղթաներ հագցրել։ Մեր հետ զրուցելու պահին Վարդանի ձեռքերը շղթայված էին, նա խնդրել էր փոքր ինչ թուլացնել կամ հանել ձեռնաշղթան՝ նրան պատասխանել էին, որ բանալի չունեն։

 

Մեզ չհաջողվեց երկար խոսել։ Վարդանը զգուշանալով, որ բջջայինն էլ կվերցնեն ՝ընդհատեց կապը։

 

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին