▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավին Զախարյանին հրավիրել էր «Բարսելոնայի» մարզումը դիտելու

Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին հրավիրում է իր թիմ։ Ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում Իսպանիայի չեմպիոնը ցանկացել է ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին, սակայն գործարքը չի կայացել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հերքել է այս լուրերը.

«Դա ուղերձ էր, որում ֆուտբոլիստին առաջարկվում էր մեկնել Բարսելոնա ու դիտել թիմի մարզումը, ոչ ավելին»,- ասել է «Բարսելոնայի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Չեմի Տերեսը, հաղորդում է Sport24-ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին