«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը, ասել է. «Ես վաղուց նրան չեմ մեկնաբանում: Ժամանակին ուներ լեգիտիմություն, բայց իր վարքով թոթափեց այն»: Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր. «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկ ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում` միջազգային հանրության տեսանկյունից կդարձնենք թիրախ, որովհետև ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ դու ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»: Անդրադառնալով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին՝ Փաշինյանի հայտարարությանը, Հովհաննիսյանն ասել է. «Ուրացման երևույթները տեսնում ենք արդեն հայ ազգի մարդու և գործող պաշտոնյայի կողմից: Ցավալի է, ողբերգական է, արժանի չէինք, բայց երիտասարդությունը կհաղթահարի նաև այս պահը»: |
«Ցավալի է, արժանի չէինք, բայց երիտասարդությունը կհաղթահարի նաև այս պահը». Րաֆֆի Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet