▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին պատկանող ընկերությանը հոգեմետ դեղեր ներմուծելու լիցենզիա կտրվի. «Ժամանակ»

Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Կառավարության առաջիկա նիստում հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը գտնվում է Աբովյան քաղաքում և պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Թերթը նաև նշում է, որ «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի երեք տարով։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին